ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Պուտինը՝ իրեն բոլորին հակադրող ցար

Պուտինը՝ իրեն բոլորին հակադրող ցար
12.10.2016 | 12:47

Վլադիմիր Պուտինը նորից աշխարհին շփոթեցնում է: Ռուսաստանի նախագահը չի պատրաստվում տուրք տալ Ֆրանսուա Օլանդի տատանումներին ու տարակույսներին: Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահը հարց բարձրացրեց ռուս գործընկերոջը Փարիզում հոկտեմբերի 19-ին ընդունելու նպատակահարմարության մասին, քանի դեռ նրա ավիացիան ռմբակոծում է տարաբախտ Հալեպը: Ցարը չսպասեց (որ միանգամայն տրամաբանական է) Օլանդի վերջնական որոշմանը՝ Ելիսեյան պալատը տեղեկացրեց, որ Պուտինը ցանկանում է իր այցը Ֆրանսիա «հետաձգել»:

Ընդհանուր առմամբ՝ այդ արձագանքը չափավոր էր: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Փարիզի (արդարացի) հարձակումներից հետո Ռուսաստանի նախագահը կարող էր շրխկացնել դուռը և բեկանել այցը: Թերևս նման կտրուկ քայլը դուր չէր գա Ռուսաստանի բնակչության այն մասին, որը տագնապ է ապրում միջազգային ասպարեզում երկրի խորացող մեկուսացումից: Բացի այդ՝ հիասթափություն կպատճառեր Փարիզում ռուսական համայնքին, որ սպասում է Սենայի ափին նախկին Météo France-ի շենքի տեղում ռուսական ուղղափառ եկեղեցու բացմանը: Վերջապես, կտրուկ քայլը նոր փաստարկներ կտար նրանց, ովքեր կողմ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների պահպանմանը և նույնիսկ խստացմանը: Այցի հետաձգումը, անկասկած, ձեռնտու է և Ֆրանսուա Օլանդին, նախագահական երկրորդ մանդատի համար պայքարի սկզբում եկեղեցու բացման արարողությանը Հալեպի մսագործի հետ մասնակցությունը նրան բոլորովին հրճվանք չէր պատճառում:
Վենսան, Ժովեր, L'OBS, Ֆրանսիա


Հ.Գ. Երեկ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ ունենալուց հետո պատասխանելով պատվիրակների հարցերին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Ամենայն հավանականությամբ, դա դիվանագիտական հայտարարություն էր, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով ռուսական և ֆրանսիական բանաձևերի նախագծերը մերժվելուց հետո Գերմանիայի առաջարկով քննարկվում է դրանց համադրումը՝ որոշակի փոխզիջումնային փոփոխություններով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ